Բաժիններ՝

ԵԽ Թուրքիայի հարցերով զեկուցող. «Հաջորդ քայլը ո՞րն է, Անկարայի և Ստամբուլի քաղաքապետների պաշտոնանկությո՞ւնը»

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավոր, Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին քննադատել է Թուրքիայի երեք ընդդիմադիր քաղաքապետների պաշտոնանկության որոշումը:

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Սոցիալական ցանցում թեմայի վերաբերյալ կատարած գրառման մեջ Փիրին մասնավորապես ասել է․ «Դիարբեքիրի, Մարդինի և Վանի քաղաքապետները ընտրվելուց 4 ամիս անց ահաբեկչության հետ կապի մեղադրանքով հեռացվել են իրենց պաշտոններից։ Կրկին։ Ժողովրդի կամքի նկատմամբ զրոյական հարգանք։ Հաջորդ քայլը ո՞րն է։ Անկարայի և Ստամբուլի քաղաքապետների պաշտոնանկությո՞ւնը»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին պաշտոնից  հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչության օգտին քարոզչություն կատարելու մեջ։ Քաղաքապետների պաշտոնանկությունը քննադատել են Թուրքիայի ընդդիամադիր կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ հայ պատգամավոր Կարո Փայլանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031