Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպումներ է ունեցել. Վլադիմիր Կարապետյան

Վարչապետ Փաշինյանը օգոստոսի 19-ի առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը  նշել է, որ խորհրդակցության սղագրությունը կհրապարակվի օրվա ընթացքում:

Վլադիմիր Կարապետյանը նաև հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-ին մեկ այլ քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:

«Կառավարության ղեկավարը ներկայացրել է Ամուլսարի հանքի ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել միջազգային փորձաքննության եզրակացությանը և դրա վերլուծությանը: Քննարկման տեսանյութը կհրապարակվի քիչ անց»,- գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության…

Gepostet von Vladimir Karapetian am Montag, 19. August 2019

Տեսանյութեր

Լրահոս