Բաժիններ՝

 «Կարծում եմ՝ Պոգբան կմնա «Մանչեսթեր Յունայթեդում». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի արած հայտարարությունն այն մասին, որ թիմում նրա ապագան դեռ կասկածի տակ է:

«Դուք միշտ հարցեր եք տալիս Պոլի մասին, այնպես չէ՞: Ես չեմ անհանգստանում նրա համար: Կարծում եմ՝ նա կմնա:

Ես նրա խոսքերում տարօրինակ բան չեմ տեսնում. «Ես սիրում եմ խաղալ, զվարճանալ թիմակիցներիս հետ: Ինձ դուր է գալիս այն, ինչով ես զբաղվում եմ: Ես սիրում եմ իմ աշխատանքը»:

Ինչ վերաբերում է այն նախադասությանը, որտեղ «ամեն ինչ դեռ հարցականի տակ է», ապա՝ որտեղ Պոգբան, այնտեղ միշտ հարցեր կան: Չի եղել դեռևս մի մամուլի ասուլիս, որտեղ ես չպատասխանեմ Պոգբայի վերաբերյալ հարցերին: Նրա խոսքերի 80 տոկոսն այն մասին է, որ նրան «դուր է եկել խաղը»»,- Սուլշերին է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս