2019 թ. հուլիս 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Իրինա Սագրադովա-Գասպարյանը բաց նամակ էր հղել, որում պահանջ էր ներկայացվել ասորիներին վերադարձնել Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցին:
Հոնկոնգի միջազգային օդանավակայանում մեկնման եւ ժամանման բոլոր չվերթները չեղարկվել են այն հազարավոր հակակառավարական ցուցարարների պատճառով, որոնք օկուպացրել են օդանավակայանը:
Օգոստոսի 10-ին, ժամը 13.45-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության օպերատիվ խմբի կողմից Սարանսկ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 41-ամյա Ալեն Հ.-ն։
Ներկայացվող տեսանյութում կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը 2017թ. օգոստոսի 26-ին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած նախավերջին այցելության ժամանակ վերջինիս է ներկայացնում Կալավանի գրանցած հաջողությունները։
Իրանը պատրաստ է ցանկացած ժամանակ ցանկացած նավ գրավել, այդ թվում՝ այն նավերը, որոնք ուղեկցում են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի նավերին:
«Ամբոխային բնազդները ավելի շուտ կտեսնեն, որ հեղափոխության հերոսները ստախոս են, հող հանձնող դավաճաններ, նորից շատ արագ կոռումպացված բյուրոկրատներ, քան upgrade կլինեն մինչեւ հերոսներ ընկալող հանրային գիտակցություն»։
Դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ Ջոզեֆ Բայդենը վերջին օրերին մի շարք սխալներ ու վրիպումներ է թույլ տվել՝ հարկադրելով խորապես կասկածելու նախընտրական արշավի՝ իր կուսակցության ֆավորիտը լինելու եւ 2020 թվականի ընտրություններում Դոնալդ Թրամփին հաղթելու իր ունակության հարցում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ
Բնականաբար, կլինեն հակադարձումներ այն առումով, թե Վիքիպեդիան բաց հանրագիտարան է, և յուրաքանչյուրը կարող է այնտեղ կատարել իր խմբագրումներ: Դա այդպես է, անշուշտ, սակայն կարծում ենք, քչերն են հավատում, որ ինչ-որ մեկը, ի դեպ, ֆեյք օգտատեր, ինքնաբուխ կերպով այդպես ջանադրաբար կարող է խմբագրել գեներալի կենսագրությունը:
Օգոստոսի 11-ին, ժամը 01.35-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ ինչ-որ մարդիկ ավտոմեքենաները իրենց տան մոտ կայանել են, տան անդամներին հանել են դուրս, վիճաբանություն է:
Մեղրու տարածաշրջանում օգոստոսի 11-ին անտառային տարածքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 12 հա բուսածածկ տարածք, գիհի և եղևնուտ:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին, մաղթում համբերություն` անդառնալի ցավը հաղթահարելու համար։
Իրանը պատրաստ է կատարել միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները, որից ավելի վաղ դուրս է եկել ԱՄՆ-ը:
Ալան Գոգբաշյանը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան, նշված է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում:
Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Օրերս առաջնագիծ մեկնեց ՀՀ ոստիկանության զորքերի հերթական հերթափոխը։ Ոստիկան-սահմանապահներին բարի ծառայություն մաղթելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը։
Հայաստանը Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում վեր է ածվում նիկոլապետության, որտեղ օրենք, սահմանադրություն երկրորդական են դարձել. առաջնային է շանտաժը,սպառնալիքը,«ասֆալտին փռելը», մարդկանց խաբելն ու մոլորության մեջ քցելը:
Միացյալ Նահանգների Goldman Sachs բանկը կարծում է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական պատերազմը բացասական ներգործություն կունենա ամերիկյան տնտեսության աճի վրա եւ կարող է այնտեղ անկում առաջացնել:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է դատական իշխանությանն առնչվող ՀՀ արդարադատության նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթի ուսումնասիրություն։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաղթել է Մոնրեալի ATP մրցաշարում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն:
Ալեն Ֆաբիեն Դելոնը՝ դերասան Ալեն Դելոնի երկու որդիներից կրտսերը, օգոստոսի 11-ին Instagram-ի իր էջում հրապարակել է հաղորդագրություն, որտեղ հավաստիացրել է, որ իր հայրն ապաքինվում է տարած ինսուլտից հետո:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցյալ տարի այս տեսանյութով սկսվեց «Մեր ժամանակների հերոսը» շարքը: Գաղափարը ծագեց Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում, երբ չնախատեսված կանգառ կատարեցի Այգեհովիտ գյուղում եւ գյուղամիջում կանգնած մարդիկ ասում էին, որ աշխատանք չկա, իսկ քիչ անց մեզ մոտեցած եւ խոսակցությանը միացած Արշավիր Ահարոնյանը պնդեց, որ աշխատող չի կարողանում […]
Լևոն Արոնյանը շարունակում է առաջատար մնալ Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում:
«Հառաջ» աջ կենտրոնամետ կուսակցությունից թեկնածու Ալեխանդրո Ջամատեին դարձել է Գվատեմալայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթողը:
Օգոստոսի 11-ին, ժամը 23:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղին հարակից տարածքում այրվում է անտառ:
Օգոստոսի 11-ին, ժամը 01:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Լ.Ս.-ն (ծնված 1987 թ.) ժամը 18:00-ի սահմաններում դուրս է եկել տանից կենդանիներին գտնելու և ժամը 21:00-ից չի հաջողվում կապ հաստատել վերջինիս հետ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սաստիկ անտառային հրդեհ է մոլեգնում Աթենքի մերձակա Հիմիտոս լեռան ստորոտի մոտ՝ Պեանիա փոքր քաղաքի շրջանում, ոստիկանությունը տարահանում է բնակիչներին:
Հինգ երեխա է զոհվել, եւս չորս մարդ տուժել օգոստոսի 11-ին ԱՄՆ-ի Էրի օկրուգի (Փենսիլվանիայի նահանգ) մասնավոր մանկապարտեզում բռնկած հրդեհի հետեւանքով: