
Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է մոտ 14 հա բուսածածկույթ

Օգոստոսի 11-ին, ժամը 23:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղին հարակից տարածքում այրվում է անտառ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մոտակա սարերում այրվում է խոտածածկ տարածք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:46-ին, մարվել՝ 01:55-ին:
Այրվել է մոտ 14 հա բուսածածկույթ: