Հնդկաստանի իրավապահ մարմինները Ջամուի եւ Քաշմիրի նահանգի առավել ազդեցիկ երեք քաղաքական գործիչների տնային կալանքի տակ են վերցրել նահանգում զինված ուժերի ավելացման եւ Քաշմիրի հարթավայրից հեռանալու՝ զբոսաշրջիկներին ու ուխտավորներին ուղղված կառավարության կոչերի ֆոնին:
Անցած մեկ օրում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին միանալու վերաբերյալ չորս համաձայնագիր է ստորագրվել Սիրիայում. երկրի կառավարության հսկողության ներքո է անցել Դեյր Էզ Զորի նահանգի չորս բնակավայր շուրջ 18,5 հազար բնակիչներով:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Մեծ Բրիտանիային մեղադրել է «տնտեսական ահաբեկչության» մեջ:
Այս պահին «Թեղուտի վերաբացում» նախաձեռնությունը խաղաղ երթ է իրականացնում իրենց խոսքով հանուն մեր տարածաշրջանի ամենամեծ աշխատատեղի պահպանման:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 3-ին, ժամը 04.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 44-ամյա Խաչատուր Կ.-ին։
Չինաստանի կառավարությունը կարգադրել է, որ պետական ընկերությունները դադարեցնեն ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը ԱՄՆ-ի դեմ առեւտրական պատերազմի նոր էսկալացման ֆոնին:
Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է Սահմանադրության 370 հոդվածի չեղարկման մասին, որը Ջամուի եւ Քաշմիրի նահանգն օժտում է հատուկ կարգավիճակով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին փոխդիվանապետ, հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը:
Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքական ուժը կմասնակցի ավելի քան 10.000 կուսակից և համակիր անդամներով:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դիվանագիտական ջանքերի ձախողում է որակել իր նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները
«Մարտի 1-ի» գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը օգոստոսի 4-ին ազատ արձակվեց:
«Փաշինյանը, այսօր ուղիղ նայելով արցախցիների աչքերին, թող ասի` ինչպե՞ս ապրիլյան պատերազմ սանձազերծած, հայ սպային կացնահարած մարդասպանին հերոսի կոչում շնորհած Ալիևից «կիրթ և նորմալ» մարդու տպավորություն ստացավ»:
Օգոստոսի 4-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Կարինե Չիմանյանը Ավան-Առինջ թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է քննչական բաժին:
Ինչպես կարող է երկրի վարչապետը երկրի մասին խոսելիս ասել, որ այն ձախողված երկիր է, որքան պիտի մեծ լինի ատելությունը եւ սեփական ինքնագնահատականը ինքնահավանությունը որքան անչափելի, որ հայտարարի ինչ-որ «փաստաթղթի» մասին, որում իբր գրված է, թե մեր երկիրը ձախողված է եւ․․․՝ այս մասից՝ ուշադիր․
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը սկսում է կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Պաշտպանի դերին, ինչպես նաև օրենսդրության իրազեկմանը վերաբերող միջոցառումներ` #դեմեմբռնությանը կոչով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայի քաղաքային հիվանդանոցի և Ստամբուլ-Իզմիր մայրուղու բացման արարողության ժամանակ հայտարարել է Եփրատ գետի արևելյան շրջաններում ռազմական գործողություններ սկսելու մասին:
Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռաժիմ են սահմանել հեղեղումների պատճառով:
«Ընտրություններից ի վեր Ազգային ժողով չի մտել որևէ մեկ օրենք, որը կոչված է զարգացնել Հայաստանի կառավարման կարողությունները, կամ օրենք, որը ուղղված է համակարգային կոռուպցիայի նվազմանը։ Փոխարենը, լայվեր, լայվեր, լայվեր, և անընդհատ մեղավորների և թշնամիների որոնում»։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1965 թվականին ծնված Ռ.Մանուկյանը:
Օգոստոսի 1-ին, ժամը 16.40-ին, «Նիսսան»-ի ուղևորուհին՝ 1982 թ. ծնված Լուսինե Մկրտիչյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կեղծ և շեղող օրակարգերի հաստատումը եղել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ոճն ու ձեռագիրը, հայտարարում եմ, որ գոյություն չունի որևէ խոչընդոտ այն հրապարակելու համար, և որևէ հիմնավորմամբ այն չհրապարակելու դեպքում հետևությունը կլինի միայն մեկը. այդպիսի փաստաթուղթ ուղղակի գոյություն չունի և Նիկոլ Փաշինյանը ուղղակի հավատարիմ է մնում իր ոճին և ձեռագրին։
«Անսար Ալլահ» եմենական խռովարար շարժման կողմնակիցներն (հուսիներ) անօդաչու թռչող սարքերի օգնությամբ գրոհել են սաուդյան Աբհա եւ Նաջրան քաղաքների օդանավակայանների վրա:
Կարիբյան ծովում ավելի քան 4,5 տոննա կոկաին է բռնագրավվել Պանամայի ազգային սահմանապահ ծառայության եւ Կոլումբիայի ռազմածովային ուժերի համատեղ գործողության արդյունքում:
ւղիղ մեկ տարի առաջ` 2018թ. մայիսի 8 –ին, Հայաստանում «թավշյա հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ Սերժ Սարգսյանի` այդ պաշտոնից պարռադրված հրաժարականից հետո: Դեկտեմբերին կայացած արտահսերթ խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ստացավ ընտրողների բավականին համոզիչ մանդատը` ավելի քան 70 տոկոս:
ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» անունով հայտնի Մելիք Մանուկյանի դեմ իրականացված մահափորձի դեպքի վայրից մեքենան հեռացնելու գործով օգոստոսի 3–ին ձերբակալված Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը, երեկ երեկոյան ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մանուկյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայում ունեցած ելույթի ժամանակ ակնարկել է Եփրատ գետից արևելք ընկած տարածքում ռազմական գործողություններ ծավալելու մասին:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հաց բերողի» կալանքի մասին վերջին օրերին տեղի-անտեղի խոսող ոչ այն է իրավապաշտպաններին, ոչ այն է փաստաբաններին, ոչ այն է մեղադրողներին խաբար արեք, որ այդ մարդու համար ճակատագրական դարձած կալանքի որոշման հեղինակին` դատավոր Արթուր Մկրտչյանին նշանակեցին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։
Ինը մարդ է զոհվել, եւս չորսն անհայտ կորած են համարվում Չինաստանի կենտրնական մասի Հուբեյի նահանգում լեռնային հոսքի իջնելու հետեւանքով:
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհն օգոստոսի 5-ին, ժամը 10:45-ից արհեստական քարաթափման պատճառով փակ է:
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 29-ամյա ծննդկանի և վերջինիս նորածին երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: