
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը քարաթափման պատճառով փակ է

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհն օգոստոսի 5-ին, ժամը 10:45-ից արհեստական քարաթափման պատճառով փակ է: Այլընտրանքային է Սպիտակ-Ջրաշեն-Շիրակամուտ ավտոճանապարհը:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: