«Ձախողվածը ինքդ ես». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ձախողվածը ինքդ ես.
Ինչպես կարող է երկրի վարչապետը երկրի մասին խոսելիս ասել, որ այն ձախողված երկիր է, որքան պիտի մեծ լինի ատելությունը եւ սեփական ինքնագնահատականը ինքնահավանությունը որքան անչափելի, որ հայտարարի ինչ-որ «փաստաթղթի» մասին, որում իբր գրված է, թե մեր երկիրը ձախողված է եւ․․․՝ այս մասից՝ ուշադիր․
«Մեկ տարում այն չի կարելի շտկել»։
Բայց ասում էր, չէ՞ կախարդական փայտ եւ այլն, դե, արդեն հասկացողը հասկացել է, որ խաբել ես․․։ Հիմա ի՞նչ ես ինչ-որ «փաստաթուղթ» բստրում։
Հաջորդը․ իրեն հակադարձողները/հակադարձողներս/ միշտ շեշտում ենք, որ իրեն է հանձնվել կայացած, գործող ինստիտուտներով երկիր, պետություն, իր կայացած բանակով, պետական, հասարակական, քաղաքական կառույցներով, գործադիր եւ օրենսդիր մարմիններով , որոնց հետ հաշվի են նստել միջազգային բոլոր, շեշտում եմ՝ բոլոր կառույցները։ Եվ պահանջում ենք, որ այդ ամենը չհամարձակվի վարի տալ։
Հիմա, Փաշինյանը հորինել է մի «փաստաթուղթ» որին հղում անելով պնդում է, թե ոչ մի ինստիտուտ մեր երկրում չկա, չի եղել, չեն գործել եւ չեն գործում։ Նրա խելքով՝ չէին էլ գործելու, եթե ինքը չգար իշխանության։ Ինքս գրեթե համոզված եմ, որ չկա նման փաստաթուղթ, /եթե մի թուղթ էլ կա, հավանաբար իրենք-իրենցով նստել մրոտել են/, դա ֆիկցիա է, միֆ, որն այսօր հրապարակ նետելով, Փաշինյանը փորձում է հակադարձել իր ընդդիմախոսներին եւ ինքն իրեն հերթական քարտ-բլանշ է տալիս՝ երկար, մի 40 տարի կառավարելու համար, որ «չեղած ինստիտուցիոնալ» կառույցները իր ձեռամբ ստեղծի եւ գործի գցի․․․
Սա իմ տպավորությունն է նրա այսօրվա լայվից, որը սրտխանոց առաջացրեց․․․
Մարդ որքան պիտի չսիրի, իր պետությունը, անկախ Հայաստանի շուրջ 30 տարվա պատմությունը, եղածն ու ստեղծածը, որ այսպիսի բաներ խոսի․․․․
Արդեն պատկերացնում եմ, թե վաղն Արցախում ինչեր է խոսելու․․․»: