Բաժիններ՝

Ինչպե՞ս է ստացվել, որ 2019թ շինարարությունն աճել է, իսկ  բետոնի, շինարարական քարատեսակների արտադրությունը՝ նվազել

Տնտեսագետներից ոմանք որոշակի վիճակագրական տվյալների հիման վրա տարակուսանք են հայտնում, թե ինչպե՞ս է ստացվել, որ 2019թ հունվար-մայիսին շինարարությունն աճել է՝ 6.1%, միաժամանակ՝ 7.7% նվազել է բետոնի, 8% նվազել է՝ շինարարական քարատեսակների, 12% նվազել է շենքերի ու կառույցների համար ցեմենտ-բետոնից հավաքովի պատրաստի կոնստրուկցիաների արտադրությունը, և հարցադրում են անում՝ արդյո՞ք այստեղ վիճակագրական «նկարչության» հետ գործ չունենք:

168.am-ը պարզաբանում խնդրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանից։

«Նախ պետք է նշեմ, որ ամենայն հավանականությամբ այդ դիտարկումը հիմնված է ՎԿ-ի հետևյալ հրապարակման էջ 24-ում ներկայացված տվյալների հիման վրա, որը մեթոդաբանորեն կոռեկտ չէ մի քանի պատճառներով՝ այստեղ ներկայացված է միայն արտադրությունը, և չկան տվյալներ ներմուծման մասով, օրինակ՝ շենքերի ու կառույցների համար ցեմենտ-բետոնից հավաքովի պատրաստի կոնստրուկցիաների արտադրությունը, և երկրորդ՝ կա ժամանակային լագ, այսինքն՝ տվյալ ժամանակահատվածում արտադրվածը, պարտադիր չէ, որ հենց նույն ժամանակահատվածում մասնակցի շինարարության գործընթացին։ Ըստ այդմ՝ այդ դիտարկումները մեթոդաբանական տեսանկյունից խոցելի են»,- ասաց Ա.Մանուկյանը։

Ըստ նրա՝ դիտարկումն ավելի ամրապնդված կլիներ, եթե իրականացվեր խորքային վերլուծությունների հիման վրա. «Այդ տնտեսագետներին հորդորում եմ դիմել համապատասխան մարմիններին՝ վիճակագրական տեսանկյունից ավելի որակյալ վերլուծություն իրականացնելու համար»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս