Բաժիններ՝

Մեկ շաբաթում գրանցվել է 538 արտակարգ դեպք. զոհվել է 8 մարդ, փրկվել՝ 10-ը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 8-14-ը գրանցվել է 755 դեպք, որից 511-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 154 կենցաղային կանչ, 428 հրդեհի ահազանգ, 59 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 76 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 48 դեպք, որից 22-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 5 դեպք, տուժել է 6 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս