Բաժիններ՝

«Վանաձորից վերադառնում եմ Երևան և ճանապարհին հանդիպեցի այս այսպես կոչված «շարասյանը»»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վանաձորից վերադառնում եմ Երևան և ճանապարհին հանդիպեցի այս այսպես կոչված «շարասյունը», որն ուղեկցում էր զորակոչի գնացող մեր երիտասարդներին։ Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, թե ինչքան վտանգավոր է նման երթևեկությունը՝ վթարների և զոհերի առումով։

Դժվարությամբ հասնելով ուղեկցող ճանապարհային ոստիկաններին, խնդրեցի նրանց «կարգավորել» շարասյան ընթացքը։ Իհարկե եղան ոստիկաններին չենթարկվողներ, որոնց մեքեննաները տեղափոխվեցին տուգանային հրապարակ։

Եթե ուզում ենք խուսափել ճանապարհներին տեղի ունեցող վթարներից և զոհերից, ապա բոլորս պետք է պահպանենք ճանապարհային երթևեկության կաննոները, իսկ կարգազանցները՝ խիստ պատժվեն։

Հ.Գ.1. Ինքս խախտել եմ Ճ կանոնները, որպեսզի հասնեմ շարասյանն ուղեկցող ՃՈ մեքենային, քանի որ իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից և կարիք կար հրատապ միջոցներ ձեռնարկել։

Հ.Գ. 2. Նորակոչիկներին բարի ծառայություն եմ մաղթում, հուսով եմ դժբախտ պատահարներ չեն լինի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031