Հայկական պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. Արցախի պետնախարարի աշխատակազմի պարզաբանումը
Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմը հերքում է վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունը, թե արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարությանը ֆինանսական աջակցության դիմումները:
«Վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարությանը ֆինանսական աջակցության դիմումները չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող նախատեսված բյուջետային վարկը փոխանցվում է սահմանված գրաֆիկի համաձայն: Հայկական զույգ պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին ստուգել տեղեկատվության իսկությունը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելուց»,- ասված է հայտարարության մեջ: