Ա.Սիմոնյանը Ս.Միքայելյանի մոտ նեղացվածություն չի նկատել. «Հասուն, կայացած մարդ է, նեղացվածության մասին սխալ է խոսելը»:
Հունիսի 18-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի «Պուպուզ քար» կոչող հանդամասում քաղաքացին ընկել է և վնասել ոտքը. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2016 թ. ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող` Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հայտնի հայտարարությանը հաջորդեց համապատասխան հանձնաժողովի կազմավորումը:
«Մինչ այս մենք ունեինք երկու բացարձակ քաղաքականապետ չեզոք թեկնածուներ, որոնք ակնհայտորեն մերժեց «Իմ քայլը» խմբակցությունը»,- ասաց Գորգիսյանը՝ հիշեցնելով, որ նրանց բազմաթիվ հարցեր էին տրվել, իսկ Գրիգորյանին հարցեր շատ քիչ են հնչել:
«Սահմանադրական դատարանի դատավորը ոչ մի դեպքում չպետք է լինի խոցելի, որովհետև վաղը, երբ հարցեր լինեն, իսկ հարցեր հաստատ կլինեն, մենք չպետք է ոչ մի դեպքում թույլ տանք, որ այն մարդը, որը մասնակցում է այդ որոշումների ընդունման մեջ, լինի խոցելի»,- այսօր ԱԺ նիստում ՍԴ դատավորի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ԲՀ քարտուղար Արման Աբովյանը:
ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ ֆրանսիացի Միշել Պլատինիին ձերբակալվել է:
«Արսեն Խառատյանը չի կարող ինձ դատի տալ». Նարեկ Մալյան
Վրաստանի հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտարարել է իր պաշտոնաթողության մասին։
Ուկրաինայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորը ժամանել է Ուկրաինա։
Այսօր ԱԺ նիստում ՍԴ դատավորի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը խմբակցության անունից իր ելույթում բարձր գնահատեց Վահե Գրիգորյանի անձնական ու մասնագիտական հատկությունները:
Սպիտակամորթ հարավաֆրիկացիների կողմից բողոքների փոթորիկ են հարուցել Դանիայում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան եւ երկրի ժողովրդավարորեն ընտրված առաջին նախագահի դուստր Զինձի Մանդելայի քաղաքականապես ոչ կոռեկտ գրառումները Twitter-ում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 28-րդ նիստին:
Պարոն Գրիգորյան, 2018 թվականի փետրվարի 17-ին iLur.am–ին տրված հարցազրույցում Դուք կարծիք եք հայտնել այն մասին, որ (մեջբերում եմ)՝ «փաստացի, ՀՀԿ-ն իր արբանյակների օժանդակությամբ Հանրապետության 4-րդ նախագահ ընտրելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը սահմանափակել է, դրանով օժտելով ինքն իրեն, քանի որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 139 հոդվածի բովանդակությունից ակնհայտ է, որ նույնիսկ կոնսենսուս ձեռք չբերելու դեպքում Հանրապետության նախագահի ընտրության հարցում, ՀՀԿ-ն ունի բավարար ձայներ առանց որևէ այլ քաղաքական ուժի օժանդակության «ընտրել» Հանրապետության 4-րդ նախագահին:
Հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Արայիկ Էրիկի Բալասանյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ վնասվածքներ ստացած զինծառայողը ժամը 09:00-ի սահմաններում մահացել է հիվանդանոցում:
Գրիգորյանի «սրամտությունը», թե գործող Սահմանադրությունը «բռնաբարության արդյունքում ծնված երեխա է», պատգամավորը շատ անհաջող որակեց.«Ես չեմ ուզում հիմա Ձեզ հարցնել՝ բռնաբարողն ո՞վ է եղել, բռնաբարվողը՝ ով: Բայց եթե դա այդպես է, բա ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդ ուսերով հանգրվանել Սահմանադրական դատարանում»:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին անհրաժեշտ է համարում ստեղծել ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու մշտական միջազգային մեխանիզմ:
Ինդոնեզիայի ափերի մոտ առնվազն 17 մարդ է զոհվել, եւս մեկն անհայտ կորած է համարվում մարդատար նավի խորտակման հետեւանքով:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ կյանքի է կոչվել Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2018թ. տարեկան գործունեության համախմբված ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած «Բեյքեր Թիլլի Արմենիա» աուդիտորական ընկերությունը դրական եզրակացություն է ներկայացրել հիմնադրամի կատարած աշխատանքների վերաբերյալ:
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը Հայաստանում տեսնում է ոչ թե այնպիսի գործընթացների անհրաժեշտություն, որոնք կհանգեցնեն սահմանադրական փոփոխությունների, այլ այնպիսի գործընթացների, որոնք քննարկման առարկա կդարձնեն սահմանադրական փոփոխությունների հարցը:
Լիդիան Ինթերնեշնլը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել էր ոստիկանությանը հեռացնել ներխուժում կատարած անձանց և նրանց գույքը Ընկերության Ամուլսարի ծրագրի տարածքից: Դատարանի վճիռը ուժի մեջ պետք է մտներ 30 օր անց, եթե ոստիկանության կողմից չբողոքարկվեր:
Իրանը պատերազմ չի մղում ոչ մի ազգի դեմ, բայց պատրաստ է դիմակայել այլ պետությունների թշնամական գործողություններին:
Այսօր ԱԺ նիստում ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածության քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում հայտարարեց, որ ժամանակն է դուրս գալ այն կարծրատիպից, որ քաղաքական որոշումը ենթադրում է կուսակցական որոշում:
«Մենք ամեն բան անում ենք ԽՎ կանոնակարգի շրջանակներում, որ հենց առաջին փուլում՝ հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ, դա չեզոքացնենք և անցկացնենք մեր փոփոխությունները: Մենք շատ լավ առաջարկների փաթեթ ենք ուղարկել և շարունակում ենք ուղարկել, քանի դեռ ժամանակ կա»:
Թուրքիայի դատախազությունը 128 մարդու ձերբակալման օրդերներ է տվել, այդ թվում՝ 48 գործող զինծառայողների, որոնց կասկածում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:
Ժամը 07.30-ին տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին և չենթարկվելով նրանց օրինական պահաջներին՝ հրել է մի ոստիկանի, որը նրա գործողությունները կանխելու համար ձեռնամարտի հնարքներ է կիրառել և ձեռնաշղթա հագցրել:
Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին դիմել է Իրանին՝ կոչ անելով չհրաժարվել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)։
Ֆուտբոլի Copa America-ի խմբային փուլի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին Ճապոնիայի և Չիլիի ընտրանինները:
Անհայտ անձը թմրամիջոց իրացնելու նպատակով, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պարսպից ներս է նետել զուգագուլպա, որը հունիսի 17-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, հիմնարկի տարածքի հերթական զննության արդյունքում հայտնաբերվել է աշխատակիցների կողմից:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հավանություն է տվել Մերձավոր Արեւելք լրացուցիչ հազար զինվորական ուղարկելուն: