ԲԴԽ գրեթե բոլոր անդամները հրաժարական են ներկայացնելու. Ի՞նչ է ասվել նրանց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 20-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի մասին հայտարարությունից հետո, Բարձրագույն դատական խորհրդում սկսվեց հրաժարականների շարքը:
Մասնավորապես, մայիսի 24-ից մինչեւ այժմ հրաժարական են տվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, անդամներ Գեւորգ Դանիելյանը, Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանը եւ Արմեն Բեկթաշյանը:
Այսպիսով՝ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի գրեթե բոլոր անդամները հրաժարականներ են տալու, եւ այս ամենն իրականում խորը արմատներ ունի:
Մեր տեղեկություններով՝ իշխանությունները ԲԴԽ անդամներին հասկացրել են, որ վարչապետի հիշատակած դատավորների վեթինգի գործընթացը պետք է իրականացնի կա´մ Բարձրագույն դատական խորհուրդը, կա´մ այլ հանձնաժողով կստեղծեն:
Իսկ մինչ այդ ասվել է, որ լավ կլինի՝ ԲԴԽ բոլոր անդամները հրաժարական տան եւ գնան: Այս պահին ԲԴԽ 10 անդամներից արդեն 5-ը հրաժարական են տվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: