Նաոմի Քեմփբելը լուսանկարվել է Vogue հանդեսի համար
Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը Քենիայի անապատում մերկացել է Vogue բրիտանական ամսագրի հուլիսյան համարում լուսանկարվելու համար: Մոդելը լուսանկարներից մեկը զետեղել է իր Instagram-օգտահաշվում։
Լուսանկարում Քեմփբելը կանգնած է մեջքով դեպի խցիկը՝ գլուխը մի կողմ թեքած: 49-ամյա մոդելը մերկ է, իսկ նրա գոտկատեղից զարդ է կախված:
Բաժանորդները հիացած են լուսանկարից: «Նաոմի՛, դու պարզապես թագուհի ես»,-մոդելին գովել է երկրպագուներից մեկը: «Ո՞վ է ասել, թե իդեալական ոչինչ չի լինում: Դու կուռք ես եւ միշտ կմնաս այդպիսին»՝ հիացել է մյուս մեկնաբանողը: «Դու իդեալական մարմին ունես, Նաոմի»,-հաճոյախոսություն է արել երրորդ բաժանորդը: