ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 6-ին անցկացրել է քննարկում` նվիրված Երևան քաղաքի տրանսպորտային խնդիրներին:
Երեկ ուշ երեկոյան Վրաստանի սահմանային ծառայության աշխատակիցներն արգելել են Վրաստան մտնել ծնունդով Ախալքալաքից, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ-ն պատրաստ է նպաստել Եվրոպական Միության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ պաշտոնանկությունների շքերթը իշխանությունում շարունակվելու է, ընդ որում՝ հրաժարականներ կլինեն ոչ միայն դատաիրավական համակարգում, այլեւ ուժային կառույցներում, գործադիրում։
ՊՍԺ-ն սկսել է թիմից օրեր առաջ հեռացած Ջանլուիջի Բուֆոնին փոխարինող փնտրել: Ըստ The Times-ի տեղեկությունների՝ ֆրանսիական ակումբը պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկ անել Դավիդ դե Խեայի վերաբերյալ:
«Ուղղակի-անուղղակի տրվում են այնպիսի ազդակներ, շատ անգամ՝ բիրտ ու գռեհիկ ձևով, որ Արցախում չպետք է տեղի ունենան հերթական ընտրություններ, այլ պետք է լինի այն, ինչ այստեղ կոչվել է հեղափոխություն։ Դա թշնամություն է»,- ասաց նա։
«Գնում-գալիս ենք, բայց բեռներից դեռ ոչ մի տեղեկություն չունենք: Ինչ վերաբերում է մեքենային, ապա վրացիներն ամբողջ օրը մեզ զանգահարում, անհանգստացնում, ահաբեկում են: Երկու շաբաթից ավելի է՝ ավտոբուսը կանգնած է, պարտավոր ենք մոտ 5000 դոլար վճարել, Շաբաթը 2400 դոլար է»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը հայտնվել է «Ատլետիկոյի» հետաքրքրությունների շրջանակում:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այցելել է Թուրքիայի Իգդիր նահանգ, որտեղ ուսումնասիրություններ և ստուգումներ է անցկացրել Հայաստանի, Նախիջևանի և Իրանի հետ սահմանին տեղակայված Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումներում:
Առերևույթ կատարված հանցադեպերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի հունիսի 6-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով։
«Այաքսի» պաշտպան Մատիաս դը Լիգտը կարող է տեղափոխվել ՊՍԺ:
Այսօր Ազգային ժողովում ոստիկանության պետին ուղղված հարցադրում է հնչեցվել գիշերը Դավիթաշենում քաղաքացու հետ կատարված միջադեպի կապակցությամբ, որի վերաբերյալ ոստիկանությունն արդեն իսկ պարզաբանում է տարածել:
Օդի ջերմաստիճանը Մոսկվայի ԺՏՆՑ-ի օդերեւութաբանական կայանում, որով վարում են ՌԴ մայրաքաղաքի եղանակի տարեգրությունը, հունիսի 7-ին ժամը 14:00-ի դրությամբ բարձրացել է մինչեւ 30,5 աստիճան:
«Գործող իշխանության կողմից Սսահմանադրության ու Քրեական օրենսգրքի խախտումների քանակն էի փորձում հաշվել։ Մի քանի էջ լրացնելուց հետո հասկացա, որ դա մեկ մարդու գործ չէ, դրա վրա մ ի մեծ թիմ պետք է աշխատի»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային գործընկերներին կոչ է անում հարստանալ Հայաստանում և հարստացնել Հայաստանը։ Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի 23-րդ լիագումար նիստի իր ելույթում նա ասել է.
«Այդ հանդիպման ժամանակ որևէ քաղաքական օրակարգ չի եղել, ինձ հայտնի տեղեկությունների շրջանակներում։ Մեր թիմերի միջև ապագայի վերաբերյալ համագործակցային ծրագիր այս պահին գոյություն չունի։ ՀՀԿ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանին սատարումը պայմանավորված է բազմաթիվ այլ հանգամանքներով, բայց ոչ այդ պահին ընդհանուր քաղաքական ապագայի տեսլականով»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանը հերքում է լուրերը, թե նշանակվելու է ՀՀ արդարադատության նախարար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական փոփոխություններին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարում Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական Միության միջև համագործակցությունը խորացնելու քաղաքականությունը: Այս մասին Փաշինյանը հայտարարել է ՌԴ-ում Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ ՀՀ կառավարության գործողությունները միտված են մարդկային կապիտալի ներուժի իրացմանը։ Այս մասին Փաշինյանն ասել է ՌԴ-ում Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում։
Պետական եկամուտների կոմիտեն վերջին շրջանում նկատել է հնարավոր մանիպուլյացիայի նոր մեխանիզմ. քաղաքացիները, թաքցնելով աճուրդից ձեռքբերման փաստաթղթերը, մաքսային մարմիններին ներկայացնում են միջնորդ կազմակերպության կողմից տրված հաշիվ-ապրանքագիր, որում արտացոլված ապրանքի գինն էականորեն տարբերվում է տվյալ ավտոմեքենայի աճուրդում վաճառքի գնից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հունիսի 6-ին, 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Մարտիրոսի Ադալյանը:
«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն՝ Ժոաո Կարրելոն ընկերության կառուցվածքային փոփոխությունների ծրագրի շրջանակներում, 2019 թվականի հունիսի 12-ից կդադարեցնի իր պաշտոնավարումը: Այս մասին տեղեկացանք ընկերության պաշտոնական կայքից:
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը բացառապես քաղաքական ակտ է՝ պայմանավորված քաղաքական գործընթացներով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը քննարկել է գազի գնի հարցը: Նրա խոսքով՝ կարեւոր է, որ գազի գինը չարգելակի հանրապետության աճի տեմպերը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին, ով Հայաստանում է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին: Դոմինիկ դը Վիլպենը ողջունել է ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը՝ նշելով, որ այն գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման հետաքրքիր հարթակ կարող է դառնալ:
Պատասխանելով այն հարցին, թե հանդիպման ընթացքում քննարկվե՞լ է արդյոք Երևանին «Իսկանդեր» նոր համալիրների մատակարարման հարցը, Փաշինյանն ասել է, որ Հայաստանը դրանցից բավականաչափ ունի: «Մենք բավականաչափ «Իսկանդեր»-ներ ունենք: Բայց մենք հուսով ենք՝ էլի ինչ-որ բան ստանալ: Ոչ փոքր բան»,- նշել է նա:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին, ով Հայաստանում է՝ մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին:
Հունիսի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու տարածքային ստորաբաժանումների, պարեկապահակետային ծառայության գնդի, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ռեժիմով ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի մեկնաբանի Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը։Արտակ Զեյնալյանը նախարար նշանակվելուց հետո է կասեցրել իր անդամակցությունը «Հանրապետություն» կուսակցությանը: