 
                        Փաշինյանը հեռանկարային է համարում ԵԱՏՄ-ԵՄ համագործակցությունը խորացնելու քաղաքականությունը
 
                                    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարում Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական Միության միջև համագործակցությունը խորացնելու քաղաքականությունը: Այս մասին Փաշինյանը հայտարարել է ՌԴ-ում Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում։
«Կարծում եմ՝ եթե ոչ մոտ ապագայում, ապա ամեն դեպքում միջնաժամկետ ժամանակահատվածում այդպիսի համագործակցությունը իրագործելի է և նույնիսկ անխուսափելի»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ գործընկերությունը ոչ մի դեպքում չի հակասում ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը։ «Եվրոպական Միության հետ Հայաստանն ունի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որը մենք մտադիր ենք օգտագործել առավելագույն արդյունավետությամբ՝ մեր բարեփոխումները իմպլեմենտացնելու համար: ԵՄ-ի հետ գործընկերությունը ոչ մի դեպքում չի հակասում ԵԱՏՄ-ին մեր անդամակցությանը, այն լրացնում է դրան՝ հարստացնելով մեր հնարավորությունները նոր մրցակցային առավելությունների առումով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        