«Արցախում չկան շիկացումներ, կան շիկացնողներ». Իրավապաշտպանը՝ Արցախում սպասվող ընտրությունների մասին

Արցախում չկան շիկացումներ, կան շիկացնողներ։ Արցախյան սպասվող ընտրություններին անդրադառնալով՝ այս մասին հայտարարեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Ուղղակի-անուղղակի տրվում են այնպիսի ազդակներ, շատ անգամ՝ բիրտ ու գռեհիկ ձևով, որ Արցախում չպետք է տեղի ունենան հերթական ընտրություններ, այլ պետք է լինի այն, ինչ այստեղ կոչվել է հեղափոխություն։ Դա թշնամություն է»,- ասաց նա։

Այս համատեքստում նա անդրադարձավ նաև «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության կողմից կազմակերպված ավտոերթին.

«Կոչերով են հանդես եկել այն գյուղերում, որտեղ միշտ հնչում են թշնամու կրակոցներ, և չեն հասել հաջողության, որովհետև ամեն անգամ առողջ բանականությունն այդտեղ ավելի է ուժեղ, քան սին և խաբուսիկ գաղափարները։ Բայց դրանով վե՞րջ. Ո՛չ, դա շարունակվելու է։

Կարդացեք նաև

Երբ փորձում ենք Հայաստան աշխարհի մի մասից մյուս մասը տեղափոխել տեխնոլոգիաներ, որոնք, մենք տեսնում ենք՝ այդպես չէ, որ իրենց արդարացրել են, դա ճիշտ չէ»։

Իրավապաշտպանը հիշեցրեց նաև Հոկտեմբերյան հեղափոխության մասին. «Այն մեկնարկեց այն ժամանակ, երբ արտաքին թշնամու հետ պատերազմական վիճակում էր Ռուսաստանը, ու մենք գիտենք դրա ավարտը։ Ընդհանրապես, դա քաղաքական այբուբեն է. եթե դու գտնվում ես այն վիճակում, երբ քո հարևան երկիրն ասում է՝ պատերազմը դեռ չի ավարտվել, և մենք ձեզ տվել ենք ժամանակ, դուք սպառել եք… նշանակում է՝ այդ ժամանակ ներսում հեղափոխություններ անելը սխալ է և վտանգավոր։ Ազգային անվտանգության մասին հիմա խոսում են բոլորը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս