Բաժիններ՝

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենն առաջիկայում կհեռանա պաշտոնից

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն՝ Ժոաո Կարրելոն ընկերության կառուցվածքային փոփոխությունների ծրագրի շրջանակներում, 2019 թվականի հունիսի 12-ից կդադարեցնի իր պաշտոնավարումը: Այս մասին տեղեկացանք ընկերության պաշտոնական կայքից:

«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը 2019 թվականի հունիսի 12-ից ժամանակավորապես կստանձնի տնօրենների խորհրդի ներկայիս անդամ Էդուարդ Սելերսը։

Լիդիանի տնօրենների խորհրդի նախագահ Ռասել Բոլը տնօրենների խորհրդի անունից նշել է, որ իրենք շնորհակալ են Կարրելոյից՝ անցած տարվա ընթացքում ընկերությունը ղեկավարելու համար:

Ժոաո Կարելլոն աջակցելու ընկերությանը որպես խորհրդատու։

Մայիսի 11-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում մեկնարկել էր Ամուլսարի հանքավայրիշահագործմանը դեմ քաղաքացիների կազմակերպած հանրահավաքը: Հանրահավաքիմասնակիցները Երևանի Հանրապետության Հրապարակից և այլ շրջաններից ավտոերթովմեկնել էին Արենի, ապա Ջերմուկ: Հանրահավաքի նպատակն էր աջակցել Ամուլսար տանողճանապարհները արդեն 11 ամիս փակած քաղաքացիներին: Ավտոերթի և հանրահավաքի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ Ջերմուկ համայնքի բնակիչները հունիսի 22-ից՝ շուրջ 11 ամիս, դադարեցրել են Ամուլսարումիրականացվող ծրագիրը: Նշվում էր նաև, որ գրեթե մեկ տարի անց Ջերմուկ համայնքը և բոլորայն մարդիկ ովքեր դեմ են Ամուլսարում մետաղական հանքի շահագործմանը դուրս են գալիսփողոց վերահաստատելու իրենց ամիսներ առաջ կայացրած որոշումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930