 
                        «Մեր հիմնական կապիտալը մարդիկ են». Նիկոլ Փաշինյան
 
                                    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ ՀՀ կառավարության գործողությունները միտված են մարդկային կապիտալի ներուժի իրացմանը։ Այս մասին Փաշինյանն ասել է ՌԴ-ում Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում։
«Մեր հիմնական կապիտալը մարդիկ են: Եվ մեր կառավարության գործողությունները միտված են մեր քաղաքացիների ստեղծագործական, ինտելեկտուալ և գործարար ներուժի իրացման համար պայմանների ստեղծմանը»,- ասաց Փաշինյանը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        