
ՊՍԺ-ն պատրաստ է առաջարկ անել դե Խեայի վերաբերյալ

ՊՍԺ-ն սկսել է թիմից օրեր առաջ հեռացած Ջանլուիջի Բուֆոնին փոխարինող փնտրել: Ըստ The Times-ի տեղեկությունների՝ ֆրանսիական ակումբը պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկ անել Դավիդ դե Խեայի վերաբերյալ:
Մանկունյանցիների հետ դե Խեայի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2020թ. ամռանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսպանացին պահանջում է նույնքան աշխատավարձ, որքան վաստակում է Ալեքսիս Սանչեսը՝ շաբաթական 350 հազար ֆունտ, բայց ակումբը պատրաստ չէ այդքան վճարել, այդ պատճառով էլ կողմերը մոտ չեն համաձայնության, բանակցությունները շարունակվում են ավելի քան մեկուկես տարի:
Աղբյուրը հաղորդում է, որ այդքան գումար պատրաստ է վճարել ՊՍԺ-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը