Արամ Սարգսյանը՝ Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին. «Ա1+»

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի մեկնաբանի  Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը։Արտակ Զեյնալյանը նախարար նշանակվելուց հետո է կասեցրել  իր անդամակցությունը «Հանրապետություն» կուսակցությանը:

Արամ Սարգսյանը «Ա1+»-ին հայտնեց. «Կներեք, բայց ես էլ ձեր նման մամուլից եմ իմացել և մանրամասնություններ չգիտեմ։ Արտակի հետ էլ դեռ չեմ հանդիպել և զերծ կմնամ մեկնաբանություններից։ Արտակը իմ ընկերն է և իր նախարար լինել-չլինելը ոչ մի կապ չունի մեր հարաբերությունների մեջ»:

Արամ Սարգսյանը նաև հավելեց, որ նույնն է նաև ներկայիս իշխանության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարագայում:

««Հանրապետություն» կուսակցության և իմ մոտեցումները չեն կապվել պարոն Զեյնալյանի նախարար լինելու հանգամանքի հետ»,- եզրափակեց «Հանրապետության» նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս