
Փաշինյանը միջազգային բիզնեսմեններին կոչ արեց ներդրումներ իրականացնել Հայաստանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային գործընկերներին կոչ է անում հարստանալ Հայաստանում և հարստացնել Հայաստանը։ Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի 23-րդ լիագումար նիստի իր ելույթում նա ասել է.
«Հայաստանում ավելացված արժեքի հարկի աճն այս տարվա առաջին մասում կազմել է 7.1%, ապրիլի ամսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.2%, այնպես որ միջազգային բիզնեսին հրավիրում ենք ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Մենք նույնիսկ կարգախոս ունենք պոտենցիալ ներդրողների համար։ Մենք հրավիրում ենք նրանց Հայաստանում դառնալ ավելի հարուստ ու դարձնել մեր երկիրն ավելի հարուստ»: