Բաժիններ՝

Մոսկվայում օդի ջերմաստիճանը տարվա մեջ առաջին անգամ գերազանցել է 30 աստիճանը

Օդի ջերմաստիճանը Մոսկվայի ԺՏՆՑ-ի օդերեւութաբանական կայանում, որով վարում են ՌԴ մայրաքաղաքի եղանակի տարեգրությունը, հունիսի 7-ին ժամը 14:00-ի դրությամբ բարձրացել է մինչեւ 30,5 աստիճան: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Մոսկվայի օդերեւութաբանական բյուրոյում:

«Այսպիսով, օդի ջերմաստիճանը Մոսկվայում 2019 թվականին առաջին անգամ գերազանցել է 30 աստիճանի նշագիծը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հիշեցրել է, որ մինչ այդ 2019 թվականի ամենաշոգ օրը գրանցվել է մայիսի 22-ին, երբ օդը Մոսկվայում տաքացել է մինչեւ 29,4 աստիճան: Հունիսի 7-ի համար ջերմաստիճանի ռեկորդ Մոսկվայում սահմանվել էր 1988 թվականին՝ 32,7 աստիճան, ճշտել են օդերեւութաբանական բյուրոյում:

Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանական կենտրոնի կանխատեսմամբ, առաջիկա օրերին մայրաքաղաքի տարածաշրջանում կպահպանվի սաստիկ տապը. հունիսի 7-ին՝ մինչեւ 32, հունիսի 8-ին եւ 9-ին՝ մինչեւ 33 աստիճան: Մոսկվայում եւ Մերձմոսկվայում հունիսի 9-ից շուտ տեղումներ չեն սպասվում:

Մինչդեռ, անցյալ տարի Մոսկվայում ջերմաստիճանը միայն երեք անգամ է բարձր եղել 30 աստիճանի նշագծից՝ հունիսի 30-ին (30,6 աստիճան), հուլիսի 16-ին (30,3 աստիճան) եւ հուլիսի 28-ին (31,3 աստիճան):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս