«Այս պահին Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ քաղաքական օրակարգ քննարկման փուլում չկա». Աշոտյան

«Այդ հանդիպման ժամանակ որևէ քաղաքական օրակարգ չի եղել, ինձ հայտնի տեղեկությունների շրջանակներում։ Մեր թիմերի միջև ապագայի վերաբերյալ համագործակցային ծրագիր այս պահին գոյություն չունի։ ՀՀԿ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանին սատարումը պայմանավորված է բազմաթիվ այլ հանգամանքներով, բայց ոչ այդ պահին ընդհանուր քաղաքական ապագայի տեսլականով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը։

Նշենք, որ նախկին նախագահները հանդիպել էին այն ժամանակ, երբ  Ռ. Քոչարյանին դատարանը կալանքից ազատ արձակեց։

Նրա խոսքով՝ այս պահին Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ քաղաքական օրակարգ քննարկման փուլում չկա։

«Ջանքերը, որ գործադրում են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան քաղաքական հնարավոր համագործակցությունը կանխելու համար՝ տեսնում եմ»,- հավելեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ 168.m-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան 

Տեսանյութեր

Լրահոս