
ՊՍԺ-ն դարձել է առաջատարը դը Լիգտի համար պայքարում

«Այաքսի» պաշտպան Մատիաս դը Լիգտը կարող է տեղափոխվել ՊՍԺ:
Ըստ ESPN-ի, փարիզյան ակումբը ֆավորիտ է հոլանդացի ֆուտբոլիստի համար պայքարում:
Դա պայմանավորված է ՊՍԺ-ում Լեոնարդոյի առաջատար դիրք վերադառնալու հետ, ով սերտ կապի մեջ է դը Լիգտի գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Բացի այդ, Մաքսվելը, ով աշխատում է ՊՍԺ համակարգում, նույնպես ներգրավված է բանակցություններում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» պայքարելու է ՊՍԺ-ի դեմ: Այնուամենայնիվ, փարիզյան ակումբն իրեն ֆավորիտ էր համարում նաև Ֆրենկի դե Յոնգի հետ կապված իրավիճակում, սակայն վերջին պահին «Բարսելոնան» ստանձնեց նախաձեռնությունը:
Սիրարփի Աղաբաբյան