«Քննիչ հանձնաժողովը պարտավոր է Փաշինյանից ստանալ պարզաբանում՝ Ռուսաստանն ապրիլյան պատերազմի համար մեղադրելու վերաբերյալ». Արմեն Աշոտյան

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը բացառապես քաղաքական ակտ է՝ պայմանավորված քաղաքական գործընթացներով։

«Այն հանգամանքը, որ հանձնաժողովը ստեղծվել է ԱԺ-ում, անկախ նրանից, թե ովքեր են հանձնաժողովի անդամները, ենթադրում է, որ հարցն ինքնին քաղաքական է։ Այն մասնագիտական քննարկման առարկա չի դառնալու, որովհետև հանձնաժողովի ներկայիս կարողությունները ո՛չ արտաքին քաղաքականության, ո՛չ անվտանգային ոլորտում մեծ հույսեր չեն ներշնչում։ Ակնհայտ է, որ հանձնաժողովը ստեղծվել է՝ որպես Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, «ջոկեր», երբ նա դրա մասին հայտարարեց այն օրերին, երբ խնդիր կար իր իշխանության հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմեն Աշոտյանը։

Նա հիշեցրեց վարչապետի պատգամավոր եղած ժամանակ արած հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմն Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու մասին էր։ Ուստի քննիչ հանձնաժողովը պարտավոր է հրավիրել Նիկոլ Փաշինյանին և ստանալ պարզաբանումներ, թե ինչ է նկատի ունեցել վարչապետը, երբ հայտարարել է, որ Ռուսաստանն է մեղավոր ապրիլյան պատերազմի մեջ։

Նրա խոսքով՝ կարող է հիշեցնել Նիկոլ Փաշինյանի տարբեր հայտարարություններ Լևոն Տեր-Պետրոսյանի, իր այսօրվա թիմակիցների  և ոչ թիմակիցների վերաբերյալ։

«Այս մեկ տարվա ընթացքում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի մասին որտե՞ղ եք լսել, հասարակությո՞ւնն է պահանջել, քարոզարշավի ժամանակ «Իմ քա՞յլն» է խոստացել։ Որտե՞ղ եք լսել, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը, մինչև նրա գիշերային ելույթը, համառորեն և նման նպատակասլացությամբ խոսեր այդ հարցերի մասին։ Այո, բանակում բացահայտված խնդիրներ եղել են, յուրաքանչյուր պատերազմ բացահայտում է այդ խնդիրները, որոնք ստացել են լուծումներ, շոուներ չեն արվել»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս