Քաղաքագետը՝ գործող իշխանության կողմից Սահմանադրության ու Քրեական օրենսգրքի խախտումների մասին
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ անդրադարձել էր գործող իշխանության կողմից Սահմանադրության ու Քրեական օրենսգրքի խախտումներին և առաջարկել հանձնաժողով կազմել՝ դրանք արձանագրելու համար:
«Գործող իշխանության կողմից Սսահմանադրության ու Քրեական օրենսգրքի խախտումների քանակն էի փորձում հաշվել։ Մի քանի էջ լրացնելուց հետո հասկացա, որ դա մեկ մարդու գործ չէ, դրա վրա մ ի մեծ թիմ պետք է աշխատի։
Գուցե իզուր տեղը ժամանակ պետք չի վատնել, հիմիկվանից է պետք հանձնաժողով կազմել։ Մենք ժամանակ չունենք վատնելու»,- գրել էր նա։
168.am-ը քաղաքագետից հետաքրքրվեց, թե մասնավորապես ո՞ր խախտումներն է առանձնացրել, ինչին նա արձագանքեց.
«Խախտումները բազմաթիվ են, անգամ չեմ կարող առանձնացնել՝ դատարանների շրջափակումով սահմանադրական կարգի խախտում, Փաշինյանի կողմից բազմիցս լիազորությունների չարաշահում, անմեղության կանխավարկածի խախտում, դատական իշխանության գործունեությանը միջամտություն իր և իր ուժային մարմինների կողմից, թշնամության և ատելության խոսք, և այլն»։
Զարուհի Դիլանյան