«Առաջինը եղել է նախկին Հայաստանի զոհը, երկրորդը, հավանաբար, կլինի Նոր Հայաստանի զոհը». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

2016թ․ կալանավորվեց Հաց Բերողը (Արթուր Սարգսյան), արցախյան պատերազմի մասնակից։ Նույն 2016թ․ փոխվեց խափանման միջոցը և Հաց Բերողն ազատվեց կալանքից (կարծեմ առողջական խնդիրների պատճառով)։ 2017թ․ ինչ-ինչ պատճառներով նրան նորից կալանավորեցին, որն էլ Հաց Բերողի մահվան պատճառ դարձավ։

2018թ․ կալանավորվեց գեներալ Մանվել Գրիգորյանը, արցախյան պատերազմի մասնակից։ Նույն 2018թ․ փոխվեց խափանման միջոցը և գեներալը գրավով ազատվեց կալանքից։ 2019թ․ ինչ-ինչ պատճառներով նրան նորից կալանավորեցին, որն էլ գեներալի․․․

Հ․Գ․ Այո, տարբեր են մեղադրանքները, Հաց բերողը հասարակության համար հերոս է, գեներալը հակահերոս (այդպիսին է եղել նաև ինձ համար) և ահա այստեղ արդեն մոռացվում են ժողովրդավարական արժեքները՝ մարդու իրավունքներ, խտրականության բացառում և այլն։ Առաջինը եղել է նախկին Հայաստանի զոհը, երկրորդը , հավանաբար, կլինի Նոր Հայաստանի զոհը»:

Տեսանյութեր

Լրահոս