Բաժիններ՝

Էրդողանների ընտանիքը պատվիրել է քանդել ու վերակառուցել նախագահական ամառանոցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա ընտանիքին դուր չի եկել նորակառույց թանկարժեք ամառանոցը։ Նախագահական ընտանիքի պատվերով կառուցվող ամառային պալատի մի մասը կքանդվի և կվերակառուցվի։ Այդ նպատակով Թուրքիայի պետական բյուջեից հավելյալ 30 մլն լիրա (5․3 մլն դոլար) է հատկացվել։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մուհարրեմ Էրքեքը, ով թեմայի վերաբերյալ հարցում է հղել մեջլիսին։ Պատգամավորը մասնավորապես փորձել է պարզել, թե պալատի որ հատվածները դուր չեն եկել Էրդողանի ընտանիքին, որքա՞ն կարժենա դրանց քանդելն ու վերակառուցումը և ի՞նչ միջոցներից պիտի փոխհատուցվեն այդ ծախսերը։ Ընդդիամդիր գործիչը նաև տարակուսանք է հայտնել․ «Եթե ինձ հասած այս լուրերը ճիշտ են, ապա ուրեմն «խնայել» բառը միայն քաղաքացիներն ուղղված հորդոր է և իշխանության ներկայացուցիչներին որևէ կերպ չի՞ վերաբերում»։

Էրքեքը նշել է նաև, որ Մարմարիսի Օքլուք գյուղում կառուցվող ամառային պալատի շինարարության համար մինչ օրս շուրջ 330 մլն թուրքական լիրա (գրեթե 57․3 մլն դոլար) է ծախսվել։ Շինարարությունը շարունակվում է արդեն երեք տարի։ Ամառանոցի համար տարածք ազատելու նպատակով գրեթե 50․000 ծառ է հատվել, իսկ արհեստական լողափ կառուցելու համար շուրջ 10․966 քառակուսի մետր մակերեսով ափամերձ տարածքում ավազ է լցվել։

Նախագահական ամառանոցի ընդհանուր մակերեսը 113․443 քառակուսի մետր է, այն կարող է ընդունել մինչև 300 հյուրերի, պալատը կունենա 400 սպասավոր-աշխատակից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս