Բաժիններ՝

«Ես ցանկանում եմ չեմպիոն դառնալ ավելի շատ՝ Մեսսիի, այլ ոչ՝ ինձ համար». Ագուերո

«Մանչեսթեր Սիթիի» և  Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն կիսվել է Ամերիկայի գավաթի սպասելիքներով:

«Ես ցանկանում եմ չեմպիոն դառնալ ավելի շատ՝ Մեսսիի, այլ ոչ՝ ինձ համար: Կանեմ ամեն ինչ, որպեսզի նա բարձրացնի տիտղոսը»,- 31-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Fox Sports-ը: Ագուերոն և Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում հանդես են գալիս 2006 թվականից:

«Ապրիլին Լեոն զանգահարեց ինձ և ասաց, որ կմասնակցի մրցաշարին: Ես երջանիկ էի: Չգիտեմ՝ սա կլինի մեր վերջի՞ն, թե՞ նախավերջին մրցաշարը: Մենք ուզում ենք ինչ-որ բան հաղթել հավաքականի հետ»:

Ամերիկայի գավաթը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 7-ը՝ Բրազիլիայում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս