Բաժիններ՝

Ոստիկանները բացահայտել են դեղատանը կատարված ավազակային հարձակումը

Մայիսի 31-ին, ժամը 1-անց 45-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի դեղատներից մեկում քիչ առաջ ավազակային հարձակում է եղել:

Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, որ դիմակավոր մի անձ մտել է դեղատուն և ատրճանակի նմանվող առարկայով սպառնալով` դեղատան դրամարկղից հափշտակել 170.000 դրամ:

Ոստիկանները ձեռնարկեցին անհրաժեշտ բոլոր միջոցառումները հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ:

Արդյունքում՝ ժամեր անց, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց Արմավիրի մարզի մի բնակիչ:
Նա ներկայացվել է քննչական մարմին, ապա՝ կալանավորվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930