Բաժիններ՝

«Ջիջին չի պլանավորում ավարտել կարիերան». Բուֆոնի գործակալ

Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի գործակալ Սիլվանո Մարտինան հայտարարել է, որ ՊՍԺ-ից հեռանալուց հետո իր հաճախորդը չի պատրաստվում ավարտել իր կարիերան:

«Ջիջին չի դադարում խաղալ, նա չի պատրաստվում թոշակի գնալ: Նա կհանգստանա մի քանի օր և ընտանիքի հետ կմտածի ապագայի մասին: ՊՍԺ-ից հեռանալու մասին հայտարարությունից հետո ինձ վրա հարձակում կատարեցին հեռախոսազանգերով. նա դեռ որոշում չի կայացրել: Բացի «Յուվեից», նրա սրտում են «Կարարեզեն», «Ջենովան» և «Լացիոն»»,- գործակալի խոսքերն է մեջբերում Football Italia-ն՝ հղելով cittaceleste.it-ին:

Աղբյուրը նշում է, որ 41-ամյա Բուֆոնը նախապես պլանավորում էր մեկ տարի խաղալ ՊՍԺ-ում, այնուհետև վերադառնալ Իտալիա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս