«Ես ընտրեցի մասնագիտական արժանապատվությանը հարիր Բրունոյի կեցվածքը, չդվաճանելով իրավագիտությանը՝ բարու և արդարի մասին արվեստին»

ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը, որի թեկնածությունը երեկ ԱԺ-ն չնդունեց, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առավոտյան շուտ արթնաց, պատրաստեցի սուրճը, միացրեցի Հախվերդյանի «Նորից բացվում է առավոտը» երգը։
Մի քիչ լսելուց հետո փորձեցի իմաստավորել երեկվա իմ օրը՝ 2019 թ․ մայիսի 29-ը։

Ինձ թվաց, թե անցել եմ խաչաձև հարցաքննություն իտալական կաթոլիկ եկեղեցու ինկվիզիցիոն դատարանով, որում ինձ մեղադրում էին «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգերի գիտական տապալման», «Գ․ Հարությունյանի և Հ․Թովմասյանի՝ նախկին իշխանությունների օրոք հենց այդ իշխանությունների հասցեին ուղղված քննադատության» համար։

Ես պետք է ընտրեի կեցվածք, նույն Իտալիայի օրինակով՝ Գ․ Գալիլե՞յ, թե՞ Ջ․ Բրունո։

Ես ընտրեցի մասնագիտական արժանապատվությանը հարիր Բրունոյի կեցվածքը, չդվաճանելով իրավագիտությանը՝ բարու և արդարի մասին արվեստին։

Հիմա մտորում եմ՝ «Ո՛վ հայ ժողովուրդ, ո՞րն է քո փրկությունը․․․»։ Ես առայժմ չունեմ այդ հարցի գիտական պատասխանը։ Հոգեբանական առումով երևի թե «հպարտ»։ Նավի մասին մտորում եմ․․․»։

Հարգելի ընկերներԱռավոտյան շուտ արթնաց, պատրաստեցի սուրճը, միացրեցի Հախվերդյանի «Նորից բացվում է առավոտը» երգը։ Մի քիչ…

Gepostet von Artur Vagharshyan am Donnerstag, 30. Mai 2019

Տեսանյութեր

Լրահոս