Բաժիններ՝

«Թեղուտը պատրաստվում է շուտով աշխատելու»

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Թեղուտը պատրաստվում է շուտով աշխատելու։

«Մենք գիտենք ընդհանուր առմամբ, որ նախապատրաստական աշխատանքներ տարվում են։ Ժամկետների մասին առայժմ ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց Տ.Խաչատրյանը՝ հավելելով, որ նախարարությունն այդ հարցում որևէ իրավասություն չունի։

Բենզինի շուկայում նոր խաղացողի վերաբերյալ նախարարը նշեց, որ նրա գալը պայմանավորված է ենթակառուցվածքային որոշակի հենք ունենալու հետ, այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

Ներդրումների նվազման վերաբերյալ լուրերը Տ.Խաչատրյանը հերքեց. «Այս տարվա որևէ թիվ այդ առումով ամփոփված չէ»։

 Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031