
«6 ամսում 7% տնտեսական աճ կլինի». Տիգրան Խաչատրյան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը վստահ է՝ 6 ամսում 7% տնտեսական աճ կլինի։
«Հայաստանի վիճակագրական կոմիտեի ամփոփած ցուցանիշները վկայում են, որ տնտեսության մեջ տեղի են ունեցել որոշակի կառուցվածքային փոփոխություններ, և տնտեսական աճի ցուցանիշն ավելի բարձր է, քան տնտեսական ակտիվության թիվը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարարը։
Արտահանման ցուցանիշի նվազումը տարվա առաջին ամիսներին Տ.Խաչատրյանը բացատում է որոշ ընկերությունների դժվարություններով, օրինակ՝ «Արմենալը», ծխախոտը և այլն։ Ըստ նրա՝ այդ դժվարությունները հաղթահարվել են, և հաջորդ ամիսներին ավելի բարձր աճի ցուցանիշներ կլինեն։
Մանրամասները՝ տեսանյութում