
«Ընդհանուր մեր ճանապարհային ցանցը 7500 կմ է, և 1 տարում, նույնիսկ 2 տարում հնարավոր չէ ամբողջը բերել բարվոք վիճակի». Բագրատ Բադալյան

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Բագրատ Բադալյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հանրապետությունում ճանապարհաշինարարական աշխատանքներին։ Ըստ նրա՝ վերականգնման աշխատանքներն ակտիվ իրականացվում են և հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին 330 կմ ճանապարհի պայմանագրերը կնքված կլինեն, իսկ աշխատանքներն՝ ընթացքի մեջ։
«Ընդհանուր մեր ճանապարհային ցանցը 7500 կմ է, և 1 տարում, նույնիսկ 2 տարում հնարավոր չէ ամբողջը բերել բարվոք վիճակի, սակայն այս տենդենցը՝ տարեկան 300 կմ կամ ավելի հիմնանորոգման պարագայում կտա իր դրական արդյունքը»,- ասաց փոխնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում