Կոնգոյի ԴՀ-ում ավելի քան 1,3 հազար մարդ է մահացել էբոլայից
Անցյալ տարվա հուլիսից ի վեր էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով ավելի քան 1300 մարդ է մահացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ): Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 1209 մահացածների մասին:
«2019 թվականի մայիսի 29-ի դրությամբ ընդամենը գրանցվել է (վարակվման) 1945 դեպք. 1851-ը՝ հաստատված եւ 94-ը՝ հնարավոր, 1302-ը մահացել են եւ 512-ը՝ բուժվել»,-ասված է նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Actualite տեղական պորտալը նշում է, որ ԿԴՀ-ում էբոլա վիրուսով վարակվման հաստատված եւ հնարավոր դեպքերի միագումար թվաքանակը 2018 թվականի ամռանից ի վեր առողջապահության աշխատողների շրջանում կազմում է 108 (բոլոր դեպքերի 5,5 տոկոսը), նրանցից 36-ը մահացել են:
Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների:
Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան: Կոնգոյի ԴՀ-ում էբոլայի ներկայիս բռնկումն սկսվել է 2018 թվականի հուլիսի վերջին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: