Բաժիններ՝

Վրաստանը կշարունակի Ուկրաինայից Սահակաշվիլիի արտահանձնման գործընթացը

Վրաստանի Գլխավոր դատախազությունը կշարունակի Ուկրաինայից նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնման գործընթացը, որը մայիսի 29-ին ժամանել է Կիեւ՝ Ուկրաինայի քաղաքացիության վերականգումից հետո: Այդ մասին հայտարարել է դատախազ Կոկա Կացիտաձեն:

Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 28-ին իր հրամանագրով վերադարձրել է Սահակաշվիլիի քաղաքացիությունը: Քաղաքական գործիչը մայիսի 29-ին վերադարձել է Ուկրաինա: «Քաղաքացիության կորստի կամ վերականգնման փաստը ոչ մի կերպ կապված չէ նրա քրեական հետապնդման եւ արտահանձնման ընթացակարգերի հետ:

Դատապարտված Միխեիլ Սահակաշվիլին անպայման ստիպված կլինի կանգնել վրացական արդարադատության առջեւ եւ պատասխանատվություն կրել կատարած հանցագործությունների համար»,- լրագրողներին հայտարարել է դատախազը: Նրա խսքով՝ «դատախազությունը վաղուց է իրավական ընթացակարգեր սկսել Սահակաշվիլիի արտահանձմնան առնչությամբ եւ կշարունակի այդ գործընթացը»:

Սահակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականին, որտեղ նրա դեմ հարուցել են մի շարք քրեական գործեր, որոնցից մի քանիսով նա բացակա դատապարտվել է բանտային պատիժների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս