Բաժիններ՝

Հույնների հայտացուցակը Հայաստանի դեմ խաղից առաջ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական տուրից առաջ Հայաստանի թիմի հետ նույն խմբում գտնող Հունաստանի հավաքականն առաջիկա խաղերից առաջ ներկայացրել է ընդհանուր հայտացուցակը:

Հույնները մինչև հունիսի 8-ին Իտալիայի և հունիսի 11-ին Հայաստանի դեմ հանդիպումները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Նիդերլանդներում, այնուհետ Թուրքիայում և իրենց հայրենիքում:

Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Անգելոս Անաստասիադիսը ընտրանի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ. Վասիլիս Բարկաս (ԱԵԿ), Ալեքսանդրոս Պասխալակիս (ՊԱՕԿ), Օդիսեաս Վլախոդիմոս («Բենֆիկա»):

Պաշտպաններ․ Գիորգոս Վալերիանոս («Արիս»), Լեոնարդո Կուտրիս («Օլիմպիակոս»), Գիանիս Կոցիրաս («Աստերաս Տրիպոլիս»), Կոնստանտինոս Ստաֆիլիդիս («Աուգսբուրգ»), Դիմիտրիոս Սիովաս («Լեգանես»):

Կիսապաշտպաններ․ Պետրոս Մանտալոս (ԱԵԿ), Դիմիտրիս Պելկաս (ՊԱՕԿ), Դիմիտրիս Կուրբելիս («Պանատինայկոս»), Մանոլիս Սիոպիս («Արիս»), Անդրեաս Բուխալակիս («Օլիմպիակոս»), Կոստանտինոս Ֆորտունիս («Օլիմպիակոս»), Գիորգոս Մասուրաս («Օլիմպիակոս»), Շարալամպոս Մավրիաս («Օմոնիա»), Դիմիտրիս Կոլովոս («Օմոնիա»), Անդրեաս Սամարիս («Բենֆիկա»), Կառլոս Զեկա («Կոպենհագեն»):

Հարձակվողներ․ Տասոս Բակասետաս (ԱԵԿ), Էֆտիմիս Կուլուրիս («Ատրոմիտոս»), Ֆիորին Դուրմիշայ («Պանիոնիոս»):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս