«Ավելի վատ ավանդույթներ են ամրագրվում, որովհետև մենք ունենք ստորագրահավաքը արված, հայտարարության տեքստը պատրաստ, բայց նիստ չենք կարողանում գումարել»:
Ռուս հայտնի մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը նշել է, որ չի մեկնելու «Արսենալի» և «Չելսիի» միջև կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին, քանի որ բարկացած է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու փաստից:
Ուկրաինայի բնակիչների շուրջ 87 տոկոսն սպասում է, որ երկրում տեղի կունենան արմատական փոփոխություններ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից իրեն ուղղված քննադատություններին՝ նշելով, որ Հ. Ալումյանը մեկ տարի առաջ քննադատում էր նախկին իշխանություններին։
Ապրիլի 28-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76-ամյա տղամարդու:
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու հարցը լուծվել է, սակայն քննարկումները չեն դադարում:
Դատական համամակարգի վիրահատական փոփոխություններին վերաբերող ելույթի ընթացքում վարչապետի այս հայտարարությունը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան հիմնավորում դատական համակարգի վերաբերյալ մտահոգությունները:
Մայիսի 22-ին Գերագույն ռադան արտահերթ նիստում, որը գումարվել է նոր նախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությամբ, հրաժարվել է քննարկել ընտրական համակարգում փոփոխությունների մասին նրա կողմից ներկայացված երկու օրինագծերը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Ստեփանակերտի քաղաքապետի ու հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ եւ նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելենի ներկայությամբ մայիսի 22-ին կայացել Է երկրի անցումային կառավարության երդմնատվությունը՝ կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ, որը երկիրը ղեկավարելու է մինչեւ վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները:
«GALLUP International association»-ի իրականացված հարցումների մասնակիցների մեծամասնությունն առաջիկա մեկ տարվա ընթացքում կառավարությունից թոշակների և աշխատավարձերի բարձրացում ու հարկերի նվազեցում է ակնկալում: Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ) սպանել են միսիոներուհի Ինես Նիեւես Սանչոյին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային բակալավրիատի Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչներ՝ ծրագրի ճանաչման և զարգացման ղեկավարներ Վեդրանա Պավլետիչին և Ջոն Հալիգանին:
ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ պաշտոնատար անձանց օրինական պահանջները դիտավորյալ չկատարելուց, հիշեցնում, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսված իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար և նախազգուշացնում է, որ այսուհետ ևս հետևողական պայքար է տարվելու նմանատիպ երևույթների դեմ:
«GALLUP International association»-ի իրականացված հարցումների մասնակիցների 74,1%-ը դրական է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության վերջին 100 օրվա գործունեությունը: Այս մասին այսօր ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես կոչ եմ անում հեղափոխությունը պաշտպանող բոլոր քաղաքական ուժերին, իրավապաշտպաններին, փաստաբաններին, լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիներին, որոնք ունեն փաստեր որևէ դատավորի կողմից երբևէ գործած անօրինականության, անօրինական վճռի, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի…
«Եթե մենք ուզում ենք վերցնել այլ երկրներից այլ տեսակները, շատ կարևոր է՝ անցկացվի նախնական փորձաքննություն»,- նշեց ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավարը։
Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում մայիսի 22-ին տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։
Վրացական պետության նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին պաշտպանել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում Վլադիմիր Զելենսկու առաջին նշանակումները։
Դիվանագիտորեն խուսափելով հստակ գնահատականներ հնչեցնելուց, դեսպանը միաժամանակ շեշտադրեց, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները պետք է իրականացվեն երկրի Սահմանադրության և ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում քաղաքացիների ունեցած դժվարությունների հանգամանքները պարզելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան զորակազմ է ուղարկել Ռուսաստան Ս-400 զենթահրթիռային համակարգերի շահագործման ուսուցում անցնելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«GALLUP International association»-ի իրականացված հարցումների համաձայն Հայաստանում քաղաքացիները ներկա պահին պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրը համարում են գործազրկությունը:
«Ինչ-որ պահի, կարծում եմ, որ սա անհասկանալի դարձավ նաև Նիկոլ Փաշինյանի համար, երբ որ կոչ արեց դադարեցնել ակցիան: Այստեղ, ըստ իս, նա ունեցավ երկու կորուստ: Ենթադրում եմ՝ եղել են մարդիկ, ովքեր խորհուրդ են տվել չանել դա: Ամենասարսափելին այն է՝ ով խորհուրդ է տվել իրեն դա անել, ես համարում եմ, որ «подстава» է արել, որովհետև խորհուրդ տվողներն առաջինը ֆիքսեցին, որ ներկա է եղել ընդամենը 1100 մարդ: Պարզ էր, որ շատ մարդ չհավաքվեր, վարչապետն ունենալու էր իմիջային կորուստ»:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 23-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի, մայիսի 23-ի ժամը 06.00-ից մինչև մայիսի 24-ի ժամը 17.00-ն՝ Տավուշի մարզի «ԱՏ գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:
Մայիսի 22-ին, 23-24-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 25-27-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
«Օրակարգը հստակ է՝ հայտարաության նախագիծ, որը վերաբերում է նախօրեին վարչապետի կողմից արված կոչին: Խորհուրդը կորոշի՝ արտահերթ նիստ կլինի՞, թե՞ ոչ: Եթե որոշեն, որ մեր ներկայացրած օրակարգն իրավաչափ չէ և նպատակահարմար չեն գտնում նիստ հրավիրել, ապա կարող են և մերժել, իրենք մեծամասնություն են»:
Հանրապետությունում նախատեսված 9-րդ դասարանի ավարտական քննություններից մեկը՝ հայոց լեզու առարկայից, այս տարի անցկացվում է կենտրոնացված, որին մասնակցում է 31 հազար 560 աշակերտ:
Ս.թ. մայիսի 21-ի կեսգիշերին ԶԼՄ-ներից, ապա նաև՝ էլեկտրոնային փոստարկղում Հանրային խորհրդի աշխատակազմից ստացված հաղորդագրություններից տեղեկացա Հայաստանի դատական համակարգի վերաբերյալ Հանրային խորհրդի արտահերթ նիստի վերաբերյալ տարածված հաղորդագրության բովանդակության մասին: Առանձին լրատվամիջոցների խնդրանքով պարզաբանումներ տալուց խուսափելու համար հարկադրված եմ հանդես գալ հրապարակային հայտարարությամբ: