Սահակաշվիլին պաշտպանել է նախագահի պաշտոնում Զելենսկու առաջին նշանակումները
Վրացական պետության նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին պաշտպանել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում Վլադիմիր Զելենսկու առաջին նշանակումները։ Ավելի վաղ Զելենսկին իրավաբան Անդրեյ Բոգդանին նշանակել է նախագահի վարչակազմի ղեկավար, Սերգեյ Տրոֆիմովին՝ վարչակազմի առաջին փոխղեկավար, իսկ Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Ելենա Զերկալին՝ վարչակազմի փոխղեկավար:
Ավելի ուշ Զերկալի նշանակման մասին հրամանագիրն անհետացել է պետության ղեկավարի կայքից:
«Ուկրաինսկայա պրավդա» հրատարակության տեղեկատության համաձայն, նա հրաժարվել է պաշտոնից: Մայիսի 21-ին Բոգդանը հայտարարել է, որ Զելենսկին Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղարի պաշտոնի համար դիտարկում է ֆինանսների նախկին նախարար Ալեքսանդր Դանիլյուկի թեկնածությունը:
«Զելենսկին իր նախընտրական թիմի ամենաարդյունավետ ներկայացուցչին նշանակել է ՆՎ-ի (նախագահի վարչակազմի) ղեկավար»,- գրել Է Սահակաշվիլին Facebook-ի իր էջում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: