
Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում կաթոլիկ միսիոներուհու են սպանել

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ) սպանել են միսիոներուհի Ինես Նիեւես Սանչոյին: Այդ մասին հայտնել է Բանգասու քաղաքի թեմի առաջնորդ Խուան Խոսե Ագիռեն:
Նրա խոսքով՝ 77-ամյա միսիոներուհին Ֆրանսիայի Filles de Jesus de Massac միաբանությունից, գլխատվել է Նոլա ավանում: Կնոջ խեղված մարմինը գտել են մայիսի 20-ին: Միսիոներուհուին, որը, բացի Իսպանիայի քաղաքացիությունից, ունի նաեւ Ֆրանսիայի քաղաքացիություն, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում աշխատել է 26 տարի:
Ագիռեն Իսպանիայի COPE ռադիոկայանին տված հարցազրույցում պատմել է, որ ինչ-որ անձինք մտել են սենյակ, «նրան դուրս քաշել մահճակալից», իսկ մայիսի 20-ին նրան «գտել են գրեթե գլխատված»:
«Մայիսի 21-ին նրան արդեն հողին են հանձնել»,- հավելել է նա: Կնոջ մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: