Անգլիայի Ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը ցանկություն է հայտնել Եվրոպայի լիգայի եզրափակչի մրցանակաբաշխությանն «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին տեսնել Մխիթարյանի մարզաշապիկով:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզային վարչակազմի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը որոշում է ընդունել մասնակցել Ուկրաինայում կայանալիք վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին, որոնք նշանակված են հուլիսի 21-ին:
«Ինձ համար քաղաքականությունը մասնագիտություն է համակեցության արդյունավետ ձևեր ստեղծելու մասին։ Այս կոնտեքստում ես Ռոբերտ Քոչարյանի ազատությունը՝ որպես համակեցության արդյունավետ ձև, դրա լինելը կամ չլինելը չեմ ընկալում՝ որպես քաղաքացիների կյանքը բարելավելու ու Հայաստանի զարգացումն ապահովելու քաղաքական հիմնական ուղի»:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակից (ՕԼԱՖ) ստացված նյութերի հիման վրա «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Գյումրիից Երևան եկող էլեկտրագնացքը Դալարիկ-Քարակերտ միջուղում, չնայած մեքենավարի կողմից ձեռնարկված միջոցներին, բախվել է տրակտորին:
Այսօր Ազգային ժողովում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանին լրագրողներից մեկը խնդրեց անդրադառնալ մայիսի 25-ին Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ հնչած կոչերին, և թեպետ «Իմ քայլից» հերքում են, որ կապ են ունեցել այդ միտինգի հետ, ինքն ինպե՞ս է գնահատում այդ կոչերը, և արդյո՞ք ատելության խոսքը չսկսվեց հենց հեղափոխության օրերից, երբ ՀՀԿ-ական պատգամավորներին դագաղներ էին ուղարկում, սև ժապավեններ էին կապում, ու արդյո՞ք միտինգում հնչածը սրա շարունակականությունը չէ։
Թուրքիան առաջվա պես հեռանում է Եվրամիությունից, ինչի կապակցությամբ հանրակցությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները փակուղի են մտել:
Լարիսա Ալավերդյանը գործող իշխանություններին կոչ է անում ճիշտ ճանապարհի վրա կանգնել և հրաժարվել բոլոր այն մեթոդներից, որոնք Հոկտեմբերյան հեղափոխության քայլերն են հիշեցնում։
Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցումներ է ակնկալում Վաշինգտոնի կողմից անցյալ տարվա ընթացքում միջուկային գործարքի չկատարումից կորուստների դիմաց:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն այս տարի կրկին դեմ է արտահայտվել այն բանին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա պետական այցի ընթացքում, որը կայանալու է հունիսի 3-5-ին Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հրավերով, ճառով հանդես գա Միացյալ Թագավորության գլխավոր օրենսդիր մարմնում:
Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքն այն մասին, թե Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, ճիշտ չի ընկալվել, քանի որ օլիգարխ նշանակում է՝ իշխանության մարմինների վրա ազդեցության լծակներ, և դրա մակերեսային մակարդակում նա ըստ էության հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը որոշումների կայացման վրա ազդեցություն չունի։
«Ռուսաստանի խորհրդարանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մայիսի 29-ին Նորսուլթանում նախատեսված են Փաշինյան-Պուտին երկկողմ բանակցություններ։Հա ասել եմ, էլի կրկնում եմ. տղերք, խոսելուց առաջ մշտապես հիշեք, որ «գյուղից մարդ կա»»:
Նախագահը շնորհավորել է ԵԱՏՄ երկրների դեսպաններին՝ ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանի խոսքով՝ Օպերային թատրոնի Կառավարման խորհուրդն առաջին անգամ վերածվել է կրկեսի։ Եթե նախկինում կառավարման խորհրդի նիստերն անցկացվում էին Օպերայում, ապա Նազենի Ղարիբյանի՝ Կառավարման խորհրդի նախագահ ընտրվելուց հետո՝ Մշակույթի նախարարությունում։
Մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Վալերիյ Օսիպյանը նախ շնորհակալություն հայտնեց «Վերջին զանգի» օրը սրտացավ ու բարեխիղճ ծառայության համար՝ ղեկավարներին հանձնարարելով իր գոհունակությունը փոխանցել ենթականերին։
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ Արցախի ղեկավարները չեն մասնակցել մայիսի 28-ին Սարդարապատում Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը իր տարակուսանքը հայտնեց հարցից.
Տարիներ շարունակ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը քննադատվել է վատ բնապահպանական կառավարման և թափանցիկության բացակայության համար: Որպես բնապահպանության ոլորտի գիտնական, վստահ եմ, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը հնարավոր է շտկել՝ լուրջ բարեփոխումներով:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը, եթե Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները եւ հրաժարվի Իրանին ճնշելու քաղաքականությունից:
«Լարվածությունների հետ չեմ կապի։ Իհարկե, ընդունելի չեմ համարում։ Թե ի՞նչն է պատճառը, ես կարծում եմ, որ պետական արարողակարգը պետք է պարզաբանում ներկայացնի այս առնչությամբ և տեղեկացնի, թե ինչ է տեղի ունեցել»։
Անցումային արդարադատության շուրջ ԱԺ-ում որոշակի աշխատանք ամիսներ շարունակ կատարվել է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ վեթինգն անցումային արդարադատության գործիքներից մեկն է, և այն ևս ուսումնասիրվել է։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Տոտենհեմի» հետ հանդիպման մասին:
Եվրահանձնաժողովը ԵՄ-ի խորհրդին հանձնարարում է Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի հետ բանակցություններ սկսել Եվրամիության կազմում այս երկրներին ընդունելու շուրջ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում:
Լատվիայի Սեյմը (խորհրդարան) մայիսի 29-ին առաջին փորձից ընտրել է հանրապետության նոր նախագահ. երկրի ղեկավար է դարձել Եվրոպական միության դատարանի դատավոր Էգիլս Լեւիտսը:
«Ես մի խնդիր ունեմ՝ բավականին վատ են իմ մաթեմատիկական գիտելիքները, դրա համար ես չեմ կարողանում խաղալ, ո՛չ թղթախաղ եմ կարողանում նորմալ խաղալ, է՛չ էլ որևէ այլ խաղ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հերքելով, որ նախկինում ունեցել է բուքմեյքերական ընկերություն։
Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 2-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։
Հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արտասահմանյան առաջին այցը կկատարի Բրյուսել: