Ի՞նչն է կապում Տիգրան Ավինյանին և Աղվան Հովսեփյանին, և ինչո՞ւ Արցախի որևէ պաշտոնյա չմասնակցեց ՀՀ-ում տոնակատարություններին՝ ըստ Լիլիթ Մակունցի

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել նախօրեին Ապարանում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ջերմ հարաբերությունների դրսևորումը։

«Չեմ տիրապետում իրավիճակին, չգիտեմ՝ ինչ հանգամանքներում ինչ է եղել»,- ասաց Լ.Մակունցը՝ խորհուրդ տալով դիմել փոխվարչապետի գրասենյակ։

Նա նշեց, թե ինքը չի դիմել, քանի որ այլ գործերով է զբաղված եղել։

Մակունցը հորդորեց նաև լրագրողներին՝ չորրորդ իշխանության ներկայացուցիչներին, որը, ըստ նրա, ոչ պակաս հզոր իշխանություն է, պարզաբանում ստանալ։

Կարդացեք նաև

Հարցին՝ Ձեզ համար տարօրինակ չէ՞ր, որ Արցախի որևէ պաշտոնյա ՀՀ-ում տոնակատարություններին մասնակցություն չունեցավ, արդյո՞ք դա վերջին լարվածություններով էր պայմանավորված, Մակունցը պատասխանեց.

«Լարվածությունների հետ չեմ կապի։ Իհարկե, ընդունելի չեմ համարում։ Թե ի՞նչն է պատճառը, ես կարծում եմ, որ պետական արարողակարգը պետք է պարզաբանում ներկայացնի այս առնչությամբ և տեղեկացնի, թե ինչ է տեղի ունեցել»։

 

Տեսանյութեր

Լրահոս