«Ռոբերտ Քոչարյանը դեմոնիզացվել է». Սուրեն Սահակյան
«Ինձ համար քաղաքականությունը մասնագիտություն է համակեցության արդյունավետ ձևեր ստեղծելու մասին։ Այս կոնտեքստում ես Ռոբերտ Քոչարյանի ազատությունը՝ որպես համակեցության արդյունավետ ձև, դրա լինելը կամ չլինելը չեմ ընկալում՝ որպես քաղաքացիների կյանքը բարելավելու ու Հայաստանի զարգացումն ապահովելու քաղաքական հիմնական ուղի։ …Մենք մեր գործունեությունը մեր արժեքների վրա ենք ծավալում։ Ցանկացած գործունեություն պիտի կախված լինի նրանից, թե ինչ է դրվում այդ գործընկերության հիմքում։ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը չի կարող դրվել իմ քաղաքական գործունեության հիմքում»,- այսօր իրենց գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը՝ պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ընթացող գործընթացների մասին հարցին։
Սուրեն Սահակյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը դեմոնիզացվել է, նրան ավելի մեծ ուշադրության են արժանացնում, քան ինքը դրան արժանի է, նրա ուժի մասին ավելի մեծ պատկերացումներ ունեն, քան իրականում կա։
«Ես վստահ եմ, որ մենք այդպիսի երկընտրանքի առաջ չենք կագնելու. Քոչարյանը չի լինելու երկրորդ բևեռ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է կուսակցական համագործակցությանը, Սուրեն Սահակյանը նշեց, որ չեն համագործակցելու Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող որևէ միավորման հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։