Ինչո՞ւ Արցախի ղեկավարները չեն մասնակցել մայիսի 28-ին Սարդարապատում Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին. պարզաբանում է վարչապետի խոսնակը

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ Արցախի ղեկավարները չեն մասնակցել մայիսի 28-ին Սարդարապատում Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը իր տարակուսանքը հայտնեց հարցից.

«Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին մեկնում է Ստեփանակերտ և մասնակցում եռատոնին նվիրված միջոցառումներին, երբևէ այդ միջոցառումներին մասնակցելու հրավեր չի ստանում և մասնակցում է, քանի որ այն համարում է նաև իր տոնը: Յուրաքանչյուրը, ով մայիսի 28-ը համարում է իր տոնը, կարող է մասնակցել Սարդարապատի միջոցառումներին»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հավելեց, որ վերջին մի քանի տարիներին Արցախի ղեկավարները ներկա չեն գտնվել Սարդարապատում կայացած տոնական միջոցառումներին՝ բացառությամբ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որը բնույթով այլ մասշտաբի միջոցառում էր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031