Մայիսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Պարզաբանվել է նաև նիստի հաղորդագրության մեջ տեղ գտած այն միտքը, ըստ որի՝ Վազգեն Մանուկյանը վտանգավոր ու վնասակար է գնահատում 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրությունը։
Հայաստանի դպրոցներում վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 24-ին:
Հաստիքային զենքի կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասի վարչակազմի հետ անցկացվել է հրաձգության հերթական պարապմունքը:
«Ես Պուտինի հետ երկխոսություն չեմ վարի, ես միայն կհիշեցնեմ, որ նա խախտել է բոլոր պարտավորությունները»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էստոնիայի Հանրային հեռարձակողին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Ազգային անվտանգվության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքում է նախկինում իր կողմից հակառուսական ակցիաներ իրականացնելու հանգամանքը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն իր մակարդակով նորմալ զարգանում են, շուտով հավանաբար տեղի կունենա ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան։
Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատարի պարզաբանումը ոստիկանությունում արձանագրած խախտումների վերաբերյալ ավելի շատ պոպուլիստական բնույթ ունի։ Նման հայտարարություն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
«Վիտալի Բալասանյանի հետ կապված որևէ խնդիր ի սկզբանե մենք չենք ունեցել և չենք դիտարկել այդ իրականացվող միջոցառումը, որ այնտեղ գտնվում է Վիտալի Բալասանյանը։ Ուղղակի Վիտալի Բալասանյանը մեր տեսադաշտում անսպասելի էր հայտնվել, չէր նախատեսվում»:
«Կարծում եմ, որ ամեն դեպքում ուսանողներն այնքան ողջախոհ կգտնվեն, որ ներողություն կխնդրեն էդ պատկառելի դասախոսներից, և իրենք ներսում կկարգավորեն իրենց խնդիրները՝ հաշվի առնելով, որ երեկ էմոցիոնալ ֆոն էր, ու հնարավոր է՝ իրար հասկացած չլինեն, բայց հուսով եմ, որ ուսանողներն այդ հարցն ինքնուրույն կլուծեն»,- հայտնի մտավորականների արձագանքների վերաբերյալ ասաց Լ. Բադալյանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի շրջանակում մասնակցել է «Դեգլոբալիզացիա. աշխարհը զարգացման նոր մոդելների փնտրտուքում» խորագրով քննարկմանը։
Ամերիկյան արտաքին քաղաքական ուղեգծի վրա ազդեցության համար կատաղի մրցակցություն էառաջացել պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի եւ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնիի միջեւ, նրանց միջեւ լարվածությունն աճում է Իրանի, ԿԺԴՀ-ի եւ Վենեսուելայի հետ Վաշինգտոնի խնդիրների ֆոնին:
Երեկվանից տարածվում է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ձայնագրությունը, որտեղ քննարկվում է Սահմանադրական դատարանը և Բարձրագույն դատական խորհուրդը ցրելու հարցը: Դրան հաջորդեցին իմքայլականների իրարամերժ հերքումներն ու հաստատումները: Որոշ պատգամավորներ հերքեցին, մյուսները հատատեցին, որ օրակարգում ՍԴ-ն և ԲԴԽ-ն ցրելու հարցն էր:
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը չի բացառում դավադրությունը, որի մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով մի խումբ մարդիկ հավաքվել են ԲԴԽ շենքի առաջ։
Մայիսի 23-ին, ժամը 06:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցով անցնող առվի ջրի հունի մակարդակը բարձրացել է, մոտակա տները ջրալցվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող մի քանի նախագծերի վերաբերյալ եզրակացություններ տրվեցին։
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ավելացրել է ճնշումն ՈՒԵՖԱ-ի վրա «Արսենալ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ հայտարարելով, որ չպետք է թույլ տալ Ադրբեջանին այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումները ֆուտբոլի հետևում թաքցնել:
ինչ այդ, Հենոյի շուրջ ստեղծված իրավիճակը նոր թափ է հավաքում։
Ազգը չի կարելի բաժանել երկու մասի, հայրենիքի համար պայքարելու ժամանակ միասին ենք, իսկ խաղաղ ժամանակ անջատվո՞ւմ ենք:
Երեկ համացանցում աչքովս մի քանի գրառումներ ընկան հետեւյալ բովանդակությամբ. Փաշինյանը շատ վատ է կառավարում, բայց Շարմազանովի խիստ քննադատությունը ամրացնում է նրա դիրքերը:
Կառավարությունը հավանություն տվեց «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Հայաստանը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում կներդնի նոր մեխանիզմներ: Նախատեսում է նաև շահագործման ենթարկված 18 տարին չլրացած անձանց համար սահմանել միանվագ դրամական աջակցություն:
Մարդ կար՝ գումար չուներ, ու դուրսն է քնել»,- 168.am-ի հետ զրույցում ասացին շաբաթ օրվանից՝ մայիսի 18-ից, Բագրատաշենի մաքսակետում գտնվող առևտրականները:
Մենք այս ընթացքում բախվում ենք պրոբլեմների հետ, որոնք մեծ հաշվով չեն երևում։ Պարզվում է՝ ՀՀ-ում կա որակյալ նախագծողների պրոբլեմ, որոնք բերում են նախագծեր, բայց պարզվում է՝ դրանք պիտանի չեն։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ կորցնում է համբերությունը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետի մշտական հետաձգումների պատճառով:
Իրանի ռազմածովային ուժերն ուշադիր հետեւում են Պարսից ծոց մտած թշնամական, ամենից առաջ, ԱՄՆ-ի նավերի տեղաշարժերին, եւ պատրաստ են դիմագրավելու ցանկացած զինված սադրանք:
Այսօր կառավարությունը նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ն.Փաշինյանը նկատեց, որ իրեն զեկուցել են, որ այդ թեմայով ամենօրյա ռեժիմով հրապարակումներ կան, որ այդտեղ «չգիտեմ ինչ է տեղի ունեցել»: