
«Վիտալի Բալասանյանը մեր տեսադաշտում անսպասելի էր հայտնվել, չէր նախատեսվում». Վալերիյ Օսիպյան

«Վիտալի Բալասանյանի հետ կապված որևէ խնդիր ի սկզբանե մենք չենք ունեցել և չենք դիտարկել այդ իրականացվող միջոցառումը, որ այնտեղ գտնվում է Վիտալի Բալասանյանը։ Ուղղակի Վիտալի Բալասանյանը մեր տեսադաշտում անսպասելի էր հայտնվել, չէր նախատեսվում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի մասնակցությամբ միջադեպին։
Ըստ նրա՝ ոստիկանությունը չի առաջնորդվում անձերով։ Թե ինչո՞ւ, ի վերջո, զննություն չիրականացվեց, Օսիպյանը պատասխանեց.
«Այն, ինչ ոստիկանությանը հետաքրքրում էր, ոստիկանությունը տեղում ուսումնասիրել է»։
Մանրամասները՝ տեսանյութում։