Ազատ վիզայի ռեժիմ Չինաստանի և Հայաստանի միջև

Այսօր կառավարությունը նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը զկեուցեց, որ մինչև 90 օր քաղաքացիները կկարողանան ազատ այցելել, իսկ միգրացիոն ծառայությունները կհամագործակցեն առանց վիզայի ռեժիմը չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձնելու համար:

Նա նշեց, որ ՀՀ-ն Չինաստանի հետ արդեն ունի երկու պայմանագրեր արտոնագրի պահանջի վերացման մասին՝ Մակաոյի և Հոնկոնգի վարչական շրջանների հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս համաձայնագիրը իր վերջին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում է, այն կստորագրվի ՉԺՀ արտգործանախարարի Երևան կատարելիք այցի ընթացքում. «Հուսով ենք, որ սա կակտիվացնի երկկողմ հարաբերությունները»:

Նա նշեց, որ այցի արդյունքներով խորհրդակցություն են անցկացրել և մի քանի հարցերի վերաբերյալ կոնկրետ փորձագիտական գնահատակններ պետք է ունենան և կայացնեն որոշումներ, որպեսզի այցի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ կոնկերտ որոշումներ կայացնեն:

«ՀՀ-ն հետաքրքրված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրով և Չինաստանի ղեկավարությունը նույնպես հետաքրքրված է, որ ՀՀ-ն հնարվորինս ինտենսիվ այս ծրագրին մասնակցի, և մենք սրա վերաբերյալ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, և հիմա ժամանակն է այդ կոնկրետ պայմանավորվածությունների իրագործման մասին մտածել»,- ասաց Ն.Փաշինյանհը:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Չինաստանից լուրջ առաջարկներ կան արհեստական բանականության ոլորտում համագործակցության՝ կրթական ոլորտում ներդնելու համար:

Ըստ նրա՝ Չինաստանն այս ոլորտում առաջատարներից մեկն է, ներկայացվել են ծրագրեր, որ հավակնում են տարածվել ամբողջ աշխարով և չինական կողմն առաջարկել է այս ոլորտում համագործակցություն, նաև չինարենը որպես օտար լեզու մեր դպրոցներում դասավանդելու ծրագիր կա, դրական փորձ է չինական դպրոցը, Կոնֆուցիոսի ինստիտուտը. «Այնպես որ, լավ զարգանում են հարաբերությունները»:

Ն.Փաշինյանը նաև նշեց, որ Չինաստանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով հավաստիացրել է, որ իրենք շահագրգռված են չիանական շուկան հայկական ապրանքների համար հասանելի դարձնելու առումով, այդ թվում՝ գինիների, ալկոհոլային խմիչքների, սննդի և այլ ապրանքների համար: Նա շեշտեց, որ պատրաստակամություն և քաղաքական կամք կա:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին վարչապետը հանձնարարեց արտադրող ընկերությունների հետ լինել մշտական հաղորդակցության մեջ, լուծել ստանդարտների հետ կապված առկա որոշակի խնդիրները և վերացնել տեխնիակական խոչըդնոտները.

«Որևէ կասկած չկա, ես վստահեցնում եմ, որ Չինաստանի շուկան մեր ապրանքների համար բաց է և կարող են մեր գործարարները զբաղվել դրանով:

Միակ խնդիրը, որ կա բոլոր դեպքում, կան որոշակի ստանդարտներ, և մեր գործարարները պետք է կարողանան համապատասխանել այդ ստանդարտներին: Դրանք միջազգային ստանդարտներ են, և կկարողանանք լուրջ առաջընթաց ապահովել»:

Տեսանյութեր

Լրահոս